ԳլխավորԼուր

Հայկական արտադրության պահածոները, հանքային ջուրը եւ ալկոհոլը հանվել են ՌԴ «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոնների ցանցերից

Հայկական արտադրության պահածոները, հանքային ջուրը եւ ալկոհոլը հանվել են «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոնների ցանցերից, PБK-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Առավոտից մեզ դիմում են խոշոր հայ արտահանողները, նրանք պատմել են, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոնների ցանցից, որը պատկանում է Արազ Աղալարովին եւ այլոց հարեւան երկրից»,- ասել է նա:

Խոսքը պահածոների, ինչպես նաեւ հանքային ջրի եւ ալկոհոլի մասին է: «Ընդ որում, բոլոր խանութները լցվել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով: Սա արդեն սադրանք է, որն ուղղված է Ռուսաստանում առեւտրի կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետեւանքներով: Մեր տրամադրության տակ են հայկական ընկերությունների եւ դիլերների էլեկտրոնային նամակագրությունները առեւտրի կենտրոնի մենեջերների հետ: Նրանք բացահայտորեն վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման կասեցման մասին: Սա փաստ է: Ես այս մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը:

«Տվոյ դոմ» հիպերմարկետների ցանցի սեփականատերը «Կրոկուս գրուպ»-ն է։

Comment here