ԳլխավորԼուր

Ինչ եղանակ է սպասվում 2024-ի վերջին օրերին

Երեւանի Հանրապետության հրապարակը՝ ամանորյա ձեւավորմամբ

Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

​Մարզերում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։