ԳլխավորԼուր

Վիրավորում ստացած զինծառայողը մահացել է

Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ այսօր Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.) մինչև հոսպիտալ տեղափոխվելը, մահացել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Զոհված զինծառայող Էդգար Սուլեյմանյանը
Զոհված զինծառայող Էդգար Սուլեյմանյանը

Հիշեցնենք` մայիսի 17-ին` ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։

Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը: