«Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից 26-ամյա Զոզիբինի Թունզին:
Մասնակցում էր 90 երկրի ներկայացուցիչ։
Երկրորդ տեղը գրավել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ 24-ամյա Մեդիսոն Անդերսոնը, երրորդը՝ 25-ամյա Սոֆյա Արագոնը Մեքսիկայից։
«Միսս Տիեզերք» 68-րդ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել ԱՄՆ Ատլանտա քաղաքում:
Նախորդ տարի հաղթել էր ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյը: Մրցույթն անցկացվել էր Թաիլանդում:
«Միսս Տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 21-ամյա Դայանա Դավթյանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։