Օրերս Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Միսիս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթը։ Հաղթողը 31-ամյա Մարգարիտա Պողոսյանն է։
Նա Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից է։
«Երջանիկ եմ։ Ճիշտ է, մասնակցում էի հաղթելու համար, սակայն լավագույնը ճանաչվելն անսպասելի էր։ Նորաձևության ոլորտում կան ծրագրեր, որոնք կիրագործեմ քայլ առ քայլ»,-նշել է Մարգարիտա Պողոսյանը։
Վերջինս մեծ պատիվ է համարում Մանկավարժականի սան լինելը․ հաղթանակի բերկրանքը վայելելիս բարձրաձայնում է այդ մասին։
Նշենք, որ «Միսիս Հայաստան» տիտղոսի համար պայքարում էր 18 մասնակից, որոնք ընտրվել էին մրցույթին հայտ ներկայացրած 134 հոգուց։