ԳլխավորԼուր

«Չկա պետական մի փաստաթուղթ՝ ինչու է կրթության որակը ՀՀ-ում անկում ապրում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Կրթությունն այն ոլորտներից մեկն է, որին արվող հատկացումները բյուջետային տարվա կտրվածքով կառավարությունը մշտապես կրճատել է․ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը «Հոդված 3» ակումբում «Արդյոք նոր ռազմավարությունն ու ակադեմիական քաղաքը լուծելո՞ւ են խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ կրթության ոլորտի բյուջեն մշտապես վերաբաշխվում է․ այդ ոլորտին հատկացվող միջոցները կրճատվում են և հատկացվում այլ ոլորտի․

«Օրինակ՝ բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրման համար ԱԺ-ն հատկացրել է 11 միլիարդ 846 միլիոն դրամ, սակայն Կառավարության յոթ որոշումներով այդ գումարն աստիճանաբար կրճատվել է, տարվա պլանը նվազեցվել է մինչև 10 միլիարդ դրամի»։

Արտակ Քյուրումյանի համոզմամբ՝ կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը, իհարկե, հարկավոր է ավելացնել, սակայն եթե որակական, կառուցվածքային փոփոխություններ չիրականացվեն, դա կարող է անարդյունավետ լինել։

Ֆինանսական կառավարման փորձագետի խոսքով՝ չկա պետական մի փաստաթուղթ այն մասին, թե ինչու է կրթության որակը Հայաստանում անկում ապրում․ «Չկա մի փաստաթուղթ, որը համակարգային վերլուծության կենթարկեր կրթության ոլորտում ստեղծված իրավիճակը։ Առանձին գիտնականների, կազմակերպությունների ուսումնասիրություններ կան, բայց պետական փաստաթուղթ՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։