ԳլխավորԼուր

Սպանվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հիվանդանոցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այսօր, ավելի վաղ, Աբեի վրա մահափորձ էին իրականացրել Նարա քաղաքի փողոցներից մեկում ելույթի ժամանակ։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Հարձակում կատարած նախկին ծովագնաց, 41-ամյա Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել էր Աբեի հետևից։ Սինձո Աբեն հրազենային վնասվածք էր ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում։

Նա 67 տարեկան էր։