Հունիսի 14-ից ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատում է էլեկտրագնացք Երևան-Սևան-Շորժա-Երևան ուղղությամբ։
Մեկնումը «Երևան» կայարանից 08:30-ին, ժամանումը «Շորժա» կայարան 11:43-ին վերադարձը Շորժայից՝ ժամը 17:00-ին, ժամանումը «Երևան» կայարան՝ 20:35-ին:
Տոմսի արժեքը (Երևան-Շորժա)՝ 1500 դրամ։
Գնացքների չվացուցակի և պայմանների մասին առավել մանրամասն՝ www.railway.am կայքում։