ԳլխավորԺամանցԼուրՇոուբիզնես

Հայտնի է՝ ով է աշխարհի ամենահայտնի երգիչը

Կանադացի երգիչ The Weeknd-ը

Կանադացի The Weeknd-ը (Էյբել Թեսֆայե) ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենահայտնի երգիչ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա դարձել է առաջին երաժիշտը, որին լսել են ամսական ավելի քան 100 միլիոն օգտատերեր։ Թեսֆայեն հասել է 111,4 միլիոն ունկնդիրների առավելագույն նշագծին:

The Weeknd-ն առաջին անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում 2016 թվականին։ Այն ժամանակ նրա Starboy ալբոմը ճանաչվել էր ամենահայտնին Spotify-ում։ Երաժիշտը նաև ռեկորդ է սահմանել Billboard Hot 100 հիթ-շքերթի տղամարդ կատարողների առաջին տասնյակում գտնվելու տևողությամբ։

The Weeknd-ը հեղինակ-կատարող, պրոդյուսեր և դերասան է։ Նա չորս «Գրեմմի», քսան Billboard մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև «Օսկարի» հավակնորդ։ 2015 թվականին Թեսֆայեն հավակնում էր «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգի արձանիկին «Earned it» երգի համար, որը հնչել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում։