ԳլխավորԼուր

Երևանի 2806-ամյակն է. ինչ միջոցառումներ կանցկացվեն այսօր մայրաքաղաքում

Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։
Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ

  • 13:00 — Երվանդ Երզնկյան
  • 14:45 — Գարիկ և Սոնա
  • 15:30 — “Kami Friends” band
  • 16:30 — Արամ MP3
  • 17:15 — Իվետա Մուկուչյան

Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ

  • 17:00 — «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
  • 19:00 — Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ-համերգ

  • 12:00 — «Երևան» փողային նվագախումբ
  • 13:00 — «Jazz for kids»
  • 14:00 — Արցախի պետական ջազ- նվագախումբ
  • 15:00 — «Կատուներ» նվագախումբ
  • 16:00 — «Մալխաս» ջազ եռյակ
  • 17:00 — Հայաստանի պետական ջազ նվագախումբ
  • 18:00 — Արտո Թունջբոյաջյան և «Արմենիան Նեյվի բենդ»
  • 19:00 — Տիգրան Համասյան տրիո

Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք-համերգ

  • 14:00 — «Սևագիր»
  • 15:00 — «Կավիճ»
  • 16:00 -«Թմբաթա»
  • 17:00 — «Fairwind»
  • 18:00 — «Rozen Tal»
  • 19:00 — «Լավ էլի»
  • 20:00 — Jag և Նարեկ Բարսեղյան
  • 21:00 — «Նեմրա»

Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն:

12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:

12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:

Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։