ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է դերասան Բագրատ Գևորգյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը, հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բ. Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։

Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։

1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։

2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։

2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ» -ի ։

2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» -ի»»։