ԳլխավորԼուր

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 87 տարեկան է

ԲՊՀ, Բրյուսովան անվան պետական համալսարան

Փետրվարի 4-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը բոլորեց իր 87-ամյա հոբելյանը:

Իր գործունեության 87 տարիների ընթացքում ԲՊՀ-ն տվել է ավելի քան 60000 շրջանավարտ՝ դառնալով սերունդների կրթության կարևոր երաշխավորներից մեկը մեր երկրում:

Ստեղծման օրվանից բուհը շարունակապես զարգացրել և ընդլայնել է իր մասնագիտական ուղղությունները, ինչի վկայությունն են տարեցտարի ավելացող նոր մասնագիտություններն ու կրթական ծրագրերը, որոնք նպաստում են է՛լ ավելի մեծ թվող դիմորդների աճին։

Տարիների ընթացքում բուհի ավանդական լեզվաբանական մասնագիտությունների շարքը համալրվել է նորերով։

Այսօր էլ բուհն աշխատում է արդի միջդիսցիպլինար մասնագիտությունների ներդրման ուղղությամբ, որոնք միավորում են լեզվաբանությունը, մշակույթը տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, օրինակ՝ «Հաշվողական լեզվաբանությունը»:

Զարգացմանը զուգահեռ ԲՊՀ-ի անվանումը համապատասխանաբար կրել է բազում փոփոխություններ՝ մանկավարժականից դառնալով օտար լեզուների, ավելի ուշ՝ լեզվահասարակագիտական համալսարանի, իսկ այսօր՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի։

1935 թվականին ծնունդ առնելով որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ՝ ռուսաց լեզվի մասնագետներ պատրաստելու համար, հենց ԲՊՀ-ն հիմք դրեց Հայաստանում օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությանը և դրա գործնական կիրառմանը: