Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ՀՀ բոլոր դպրոցներում դասերը հետաձգվել էին՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։ Մի քանի բուհերում եւս դասերը կամ չեղարկվել էին, կամ հեռավար էին անցկացվել։
Պատճառը նախորդ օրը տեղացած առատ ձյունն էր։