Կրասնոյարսկում (ՌԴ) թիվ 69 դպրոց է ներխուժել ամրանով (արմատուրա) զինված մի կին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ականատեսների վկայությամբ՝ դպրոցի նախասրահում նա գոռգոռացել է երեխաների վրա եւ տոպրակում գտնվող ամրանով հարվածել 2 երեխայի։ Դպրոցի տնօրենն ուսուցիչների հետ փորձել է բռնել նրան, սակայն կինը կարողացել է փախչել։
Ծնողները պատմել են, որ ոստիկանություն զանգի կոճակը պահակակետում գործել է միայն երրորդ փորձից։ Նրանք նաեւ վրդովվել են, որ անծանոթ մարդը կարողացել է անցնել պահակակետն այն դեպքում, երբ ծնողները երեխաներին պարտավոր են սպասել դրսում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։