ԳլխավորԼուր

Մեկնարկել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադան

Այսօր մեկնարկել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադան (EJOI):

ysu.am-ը զրուցել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայի միջազգային կոմիտեի անդամ, ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանի հետ:

Վերջինս տեղեկացրեց, որ մինչև 15 տարեկանների համար նախատեսված օլիմպիադային մասնակցում է աշխարհի 27 երկրներից 90 մասնակից. «Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը Վրաստանն է, և պայմանավորված արտակարգ իրավիճակով՝ այն անցկացվում է առցանց եղանակով»:

Մասնագետի հաղորդմամբ, Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադան անցկացվում է դեռևս 2017 թվականից Բուլղարիայի առաջարկով:

Օլիմպիադան ընթանալու է երկու օր, յուրաքանչյուր օր՝ 4 ժամ տևողությամբ, որի ընթացքում մասնակիցները լուծելու են 3 խնդիր. «Ենթախնդիրները լուծելիս ամփոփվելու են մասնակիցների միավորները, և դրանց հիման վրա որոշվելու են հաղթողներն ու մեդալակիրները, որոնք լինելու են ոչ թե մեկը կամ երկուսը, այլ մի քանիսը»:

Մասնակիցներն ընտրվել են ընտրական մրցույթներով՝ միջազգային կոմիտեի անդամի և թիմի ղեկավարների կողմից:

«Մեր թիմի հիմնական կորիզը Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի 8 աշակերտներն են, որոնց հետ մինչև օլիմպիադայի մեկնարկը մենք առցանց եղանակով պարապմունքներ ենք անցկացրել»,- ասաց Արմեն Անդրեասյանը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here