ԳլխավորԼուր

ԿԳՄՍ-ն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացվել է 202 հայտ (հայտերը համապատասխանել են կարգով սահմանված բոլոր պահանջներին), որից 141-ը եղել են անհատական, իսկ 61-ը՝ խմբային։ Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում, հանձնաժողովի կողմից սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 29 ծրագրային առաջարկ, որից 13-ը՝ անհատական, իսկ 16-ը՝ խմբային։

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր, կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթել է 21, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր, կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 3, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում` 3, «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր, կամ նախաձեռնություն» անվանակարգում` 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագրային առաջարկ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում պարգևատրվող անձանց ցանկը

Comment here