Տեղացած առատ ձյան պատճառով ԵՊՀ-ում դասերն այսօր հեռավար կանցկացվեն, քննությունները և լուծարքները կտեղափոխվեն այլ օր։
ԵՊԲՀ-ում այսօր դաս չի լինի:
«Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին,իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,-գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նույնպես այսօր դաս չի լինի։
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում այսօր դասերը հեռավար կանցկացվեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի բոլոր դպրոցներում դասերը հետաձգվել են: