ԳլխավորԼուր

Արտավազդ Փելեշյան. «Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան…»

Արտավազդ Փելեշյան

«Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան». այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ,  կինոյի գեղարվեստական և վավերագրական կինոյի նշանավոր ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է.  համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը դարձավ 87 տարեկան։

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է դարձել։

Առավել հայտնի են ռեժիսորի «Սկիզբը», «Տարվա եղանակներ», «Մենք», «Մարդկանց երկիրը», «Բնիկներ» ֆիլմերը։

Նկարահանվել է 2 ֆիլմում՝ «Մենք ենք, մեր սարերը» (1969, Ռևազ) ու Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» (2011)։

Հավելենք, որ 2015 թվականին Ֆրանսիայի Լեոն քաղաքի Լյումիեր եղբայրների թանգարանում բացվել է «Արտավազդ Փելեշյան» պատվոտախտակը։