ԳլխավորԼուր

Միայն հայկական ֆիլմեր՝ Հայ կինոյի օրը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Հայաստանի բոլոր կինոթատրոններում տեղի կունենան միայն հայկական արտադրության կինոցուցադրումներ։

Հանրային այդ  արշավին միացել է նաև «Մոսկվա» կինոթատրոնը: Միայն մեկ օր` ապրիլի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր` անիմացիոն, խաղարկային, վավերագրական՝ նշանավորելով Հայ կինոյի ծնունդը։ Ֆիլմերի ցանկը՝ այստեղ։

2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»: