ԳլխավորԼուր

Կայուն լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊԲ

Մարտական դիրք՝ Արցախում

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ իրադրությունը արցախա–ադրբեջանական շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Կայուն լարվածությունը պահպանվում է»,– ասված է հաղորդագրությունում:

Արցախի ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ քայլեր է ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար:

Տեղեկացնենք, որ օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։