ԳլխավորԼուր

Բոտսվանայում փղերի առեղծվածային մահերի թիվն անցել է 110-ը

Բոտսվանայում (Աֆրիկա) փղերի առեղծվածային մահերի թիվն անցել է 110-ը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի շրջական միջավայրի, բնական պաշարների պահպանման եւ զբոսշրջության նախարարությանը։

Գերատեսչությն ղեկավար Ֆիլդա Նանի Կերենգն այցելել է Սերոնգ մայիսի 29-ին՝ պարզելու համար Սերոնգում, Բիտշիում, Էրետշիում եւ Գունոտսոգիում փղերի առեղծվածային մահվան պատճառը։

Քանի որ բոլոր մարմինները հայտնաբերվել են անվնաս վիճակում, որսագողության վարկածը բացառվում է։ Պարզվել է, որ մահվան պատճառ չեն նաեւ սիբիրյան խոցը կամ թունավորումները մարդկանց կողմից։

Հետաքննությունը շարունակվում է։

Comment here