ԳլխավորԼուր

ՃՏՊ Աշտարակ-Երևան ճանապարհին. կա զոհ

Նոյեմբերի 26-ին, ժամը 11:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «HOVO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1962 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդը տեղում մահացել է: