ԳլխավորԼուր

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն

Նորածին Վանե Մարգարյան

Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:

«Իմ հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և բոլորիս անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին ու հարազատներին:

Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանի կողմից էլ իրականացվել է օրհնության կարգ նորածնին և նրա մայրիկին:

Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է՝ փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին»- գրել է Սահակյանը:

Վանիկ Մարգարյանը ծնվել է 2000 թվականին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային պետական համալսարանի քոլեջ։ 2019 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել Արցախի Իվանյան համայնքի (Խոջալու) զnրամասում` որպես վարորդ։

Վերջին անգամ մոր հետ խոսել է նոյեմբերի 7-ին։ Զոհվել է Շուշիի համար մղվող մարտերում: