Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հիշատակի արարողություն ԵՊՀ-ում՝ զոհված ուսանող Սուրեն Մելիքբեկյանի ծննդյան օրվա առիթով

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ Սուրեն Մելիքբեկյանի ծննդյան օրվան նվիրված հիշատակի արարողություն:

Հիշեցնենք, որ ֆակուլտետի՝ սեպտեմբերի 15-ին կայացած գիտական խորհրդի նիստում որոշում էր ընդունվել հոկտեմբերի 18-ը հայտարարել Արցախյան ազատագրական պայքարում ֆակուլտետի զոհված ուսանողների և շրջանավարտների հիշատակի օր, այսուհետ ամեն տարի այդ օրը տեղի է ունենալու գիտական նստաշրջան:

Հիշատակի արարողությանը մասնակցում էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, Սուրեն Մելիքբեկյանի ծնողները, ընտանիքի անդամները, ընկերներ, ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր:

Դասախոսներն ու համակուրսեցիները կիսվեցին հերոսի մասին պատմություններով, այնուհետև ներկաներն այցելեցին Սուրեն Մելիքբեկյանի անվան քարտեզագրության և գեոինֆորմատիկայի լաբորատորիա և ծաղիկներ խոնարհեցին նրա նկարի դիմաց:

Comment here