Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող Արեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 21 տարեկան։
Արենը սովորում էր քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսում։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2020 թվականի ամառային զորակոչին Արենը մեկնեց ժամկետային զինվորական ծառայության։
«Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում, նա իր կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը և անմահացավ երկնային արքայության լույսերում։
Արեն Հովհաննիսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»,-նշված է քոլեջի ֆեյսբուքյան էջում։