ԳլխավորԼուր

Կորած հայ զինծառայողները ողջ են և գտնվում են ադրբեջանական կողմում. Infoport.am

ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները ողջ են և գտնվում են ադրբեջանական կողմում, տեղեկացնում է Infoport.am-ը՝ հղում անելով ՊՆ աղբյուրին։

Զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այդ մասին հայկական կողմին հայտնել են Ադրբեջանի պատկան մարմինները։ Ներկայումս բանակցություններ են վարվում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ։ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

ՊՆ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։

Comment here