Մեկնարկում է «Ռեֆորմ» համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության երրորդ մրցաշարը նոր ֆորմատով։
Եթե ցանկանում ես զարգացնել առաջնորդային և վերլուծական հմտություններդ, ազդեցիկ և կառուցվածքային դարձնել խոսքդ, ձեռք բերել արդիական գիտելիքներ և հմտություններ, ապա շտապիր միանալ ամենամասշտաբային համաուսանողական բանավեճի առաջնությանը։
Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 5։
Գրանցվել հղումը՝ այստեղ։
Առաջնությանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորող ուսանողները։
Թիմերը պետք է ձևավորվեն 4 ուսանողներից և կարող են լինել՝
— միևնույն ուսումնական հաստատության տարբեր ֆակուլտետներից և կուրսերից հավաքական թիմեր,
— տարբեր ուսումնական հաստատություններից հավաքական թիմեր:
Մասնակիցները սկզբում անցնելու են երկշաբաթյա որակավորման դասընթացներ, որոնք կիրականացվեն ոլորտի փորձառու, կոմպետենտ մասնագետների կողմից։ Այնուհետև կմեկնարկի մրցութային փուլը:
Ծրագրի շրջանակներում մարզերում բնակվող ուսանողների ճանապարհածախսը փոխհատուցվելու է։
Հաղթող և լավագույն թիմերին սպասվում են մի շարք ժամանցային, կրթական մրցանակներ, ինչպես նաև քաղաքական գործիչների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հետաքրքիր և բուռն բանավեճեր։
«Ռեֆորմ» համաբուհական ուսանողական բանավեճի երկու առաջնություններին մասնակցել են 41 թիմ՝ ավելի քան 240 մասնակից ՀՀ մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններից։ Երկու մրցաշարի շուրջ 50 խաղերի ամփոփումից հետո, մրցաշարի երկրորդ՝ «Երկխոսությունների հարթակ» փուլում, լավագույն 6 թիմերը բանավիճել են ԱԺ պատգամավորների, քաղաքացիական ոլորտի մի շարք առաջատար փորձագետների հետ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։