ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում ամփոփել են «Զարկ-2023» ուսանողական ճամբարի արդյունքները

ԵՊՀ ուսանողներ

Նոյեմբերի 3–ին տեղի է ունեցել ԵՊՀ ուսանողական խորհրդի և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից կազմակերպված «Զարկ-2023» ուսանողական ճամբարի ամփոփումը:

Հանդիպման ընթացքում ԵՊՀ ուսանողաների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը և ԵՊՀ ուխ նախագահ Խաչիկ Աբաջյանը մասնակիցների հետ քննարկել են ճամբարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները և հմտությունները:

Հանդիպման ավարտին ծրագրի մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: