ԳլխավորԼուր

ԵՊՀ «Զարկ» ուսանողական ճամբարի վերջին օրն էր

ԵՊՀ «Զարկ» ուսանողական ճամբար

ԵՊՀ «Զարկ» ուսանողական ճամբար- 2023-ի նախավերջին օրը ևս թեժ էր:

Օգոստոսի 19-ին ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Կետային խաղեր» ֆիզիկական և ինտելեկտուալ պայքարը, ամփոփվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղ-մրցույթը, ինչպես նաև տեղի ունեցավ դասախոսություն «Ժողովրդագրության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով, որը վարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պ.գ.թ. Միքայել Մալխասյանը:

Օրվա ավարտը հագեցած էր մշակութային կատարումներով, քանի որ կայացավ մշակութային գլխավոր միջոցառումը:

Օգոստոսի 20-իը ճամբարի վերջին օրն էր. ամփոփվեցին ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների ընդհանուր արդյունքները, ըստ որի`

  • 1-ին հորիզոնականում են Բագրատունիները,
  • 2-րդ հորիզոնականում` Երվանդունիները,
  • 3-րդ հորիզոնականում՝ Հեթումյանները և Արտաշեսյանները:

«Վստահ ենք, որ ճամբարը մեծ ու արժեքավոր գիտելինքեր, ջերմ հիշողություններ և հաճելի պահեր է պարգևել ծրագրի բոլոր մասնակիցներին»,-նշված է ԵՊՀ ուսխորհրդի ֆեյսբուքյան էջում:

ԵՊՀ «Զարկ» ուսանողական ճամբար

ԵՊՀ «Զարկ» ուսանողական ճամբար

ԵՊՀ «Զարկ» ուսանողական ճամբար

ԵՊՀ «Զարկ» ուսանողական ճամբար