ԳլխավորԼուր

ԵՊՀ. 2025-2026 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքները

ԵՊՀ գլխավոր մասնաշենք

Երևանի պետական համալսարանի 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 2272 ուսանող, որից 482-ը՝ անվճար, իսկ 1790-ը՝ վճարովի հիմունքով։ Թափուր է մնացել 159 տեղ, որից 11-ը՝ անվճար, իսկ 148-ը՝ վճարովի։

Անվճար հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքները

Վճարովի հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքները

Արտոնությամբ ընդունվածների անվանացանկը

Արարատյան բակալավրիատ ընդունվածների անվանացանկը

ԵՊՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկությունը հասանելի է ԵՊՀ պաշտոնական կայքէջի «Ընդունելություն» բաժնում։ 

Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար մեկ կամ ավելի բուհերի՝ մինչև 6 մասնագիտությունների նշումով ընդունելության նոր դիմում-հայտը dimord.am կայքէջի միջոցով անհրաժեշտ է ԳԹԿ ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակովհուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ, հուլիսի 26-ին՝ մինչև ժամը 18։00-ն: 

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews