Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի (Ժողովրդական ժողով) նախագահ, նշված է Բուլղարիայի խորհրդարանի կայքում։
Նազարյանին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ` 66 դեմ, ձեռնպահ` 39։
Ռայա Նազարյանը «ГЕРБ-СДС» խորհրդարանական խմբի անդամ է։
Ծնվել է Վառնայում 1985 թ., մասնագիտությամբ իրավաբան է, ամուսնալուծված է, ունի 1 երեխա։
