ԳլխավորԿրթություն

ԳԹԿ-ն հրապարակել է պարսկերենի ու իսպաներենի միասնական քննության արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ի «Օտար լեզու» միասնական քննության (պարսկերենի ու իսպաներենի) արդյունքները։

Տվյալ լեզուներից քննություն է հանձնել 4 մարդ, 3-ը՝ մարզերում, մեկը (պարսկերեն)՝ Երևանում։

Իսպաներենի գնահատականներն են՝ 14,5 և 9,75:

Պարսկերենինը՝ 10,25 և 16,75:

Վերջնական արդյունքները հրապարակվում են քննությունից 5 օր անց, այս դեպքում՝ հունիսի 16-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

«Օտար լեզու» միասնական քննության մյուս լեզուների նախնական արդյունքները՝ այստեղ։

Comment here