ԳլխավորԼուր

Մոսկվացի դիմորդը միասնական պետական քննությունը հանձնել է առավելագույն 500 միավորով

Եկատերինա Մալկովան միասնական պետական քննությունը հանձնել է առավելագույն 500 միավորով

Եկատերինա Մալկովան քննությունը հանձնել է առավելագույն 500 միավորով, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Եկատերինա Մալկովան, որը մայրաքաղաքի թիվ 1409 դպրոցի շրջանավարտ է, ստացել է ամենաբարձր գնահատականը հինգ առարկաներից՝ ռուսաց լեզու, պրոֆիլային մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա և համակարգչային գիտություն»,- գրել է նա Max հարթակում:

Սա առաջին դեպքն է միասնական պետական քննության 25-ամյա պատմության մեջ ։

Հաղորդվում է, որ Եկատերինան ցանկանում է ապագա մասնագիտությունը կապել ճշգրիտ գիտությունների հետ, ուստի նա ընտրություն կկատարի կենսաֆիզիկայի, բիոինֆորմատիկայի և նանոինժեներիայի միջև առաջատար մասնագիտացված բուհերում՝ Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում և Մենդելեևի անվան ռուսաստանյան քիմիա-տեխնոլոգիական համալսարանում:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews