Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը այն բանից հետո, երբ անցյալ շաբաթվա վերջին արտգործնախարար Գիդեոն Սաարը համապատասխան բանաձև ներկայացրեց:
«Երբեք ուշ չէ ճիշտ վարվել», — քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը:
Այժմ բանաձեւը պետք է քվեարկության դրվի խորհրդարանաում՝ Քնեսեթում։
Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


