Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է Հայրենական Մեծ պատերազմում 1945 թ. տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը, որը պետք է տեղի ունենար մայիսի 9-ին, սակայն հետաձգվել էր՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով։
Շքերթին ներգրավված է 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Տեղեկացնենք, որ շքերթին մասնակցելու համար Մոսկվայում է Հայաստանի՝ 75 հոգուց կազմված զորախումբը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հրավերով հունիսի 23-ին Մոսկվա է մեկնել նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։