MMA (ECF) վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը Նյու Յորքի Քուույին քաղաքում փետրվարի 18-ին կրկին հաղթանակ գրանցեց:
Հակառակորդը ՝ Մայք Բրաունը, ազգությամբ թուրք ընկերուհու հետ մենամարտից առաջ սոցցանցերում հակահայ տեսանյութեր էին տարածում և սպառնում։
Մեր հայրենանկիցը մենամարտին ներկայացավ հայկական զինվորական հագուստով և Արցախի դրոշով:
Էդգար Սողոմոնյանը հաղթանակը նվիրեց Արցախ-Հայաստանին և ռինգում մենամարտի ավարտից հետո Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության կատարման ներքո հայտարարեց.
«Արցախ-Հայաստան, մենք ուժեղ ենք։ Ես ձեր ցավը տանեմ» և ծածանեց Արցախի դրոշը:
Հավելենք, որ վերջերս ֆրանսիացի մի կին ցանկանում էր Էդգար Սողոմոնյանին 683 հազար եվրո նվիրաբերել։ Մարզիկը հրաժարվեց նվիրատվությունից՝ որոշելով այն փոխանցվել հայկական բանակին։