Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
«Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ էր արձակել, սակայն ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։