ԳլխավորԽոսք

Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը. Սոս Սարգսյանի հիշատակի օրն է

Այսօր թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի (24.10.1929-26.09.2013) հիշատակի օրն է։

***

Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում:

Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգն ո՞վ է կախելու…

Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությունից։

Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է։ Թեթևամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը…

Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ, ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն:

Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը:

…Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին…Մտավորականի համար չի կարող լինել՝ «վերևի-ներքևի» կողմ:

Հայրենիքն ամբողջական հասկացողություն է: Իրարհասկացողությա՛ն ճամփան բռնենք…

Նանա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Comment here