Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացած ուսանողական միջոցառման ժամանակ հնչած հայտարարությունը չի կարող հանդիսանալ ՀՊՏՀ կամ նրա ուսանողության կարծիքը, հայտնում են բուհի լրատավական ծառայությունից:
«Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է և զբաղվում է իր առաքելության, այն է` համալսարանական կրթական ծառայության մատուցմամբ, իր նախանշած զարգացման ծրագրերի իրագործմամբ, որոնք տալիս են գոհացուցիչ արդյունքներ:
Ցավալի է, որ նման դեպքերն անարդարացիորեն վնասում են բուհի վարկանիշը, ուստի մենք խստորեն զգուշացնում ենք զերծ մնալ այսօրինակ դրսևորումներից»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՊՏՀ դահլիճ էր մտել մի ուսանողուհի՝ Արցախի դրոշով ու բեմից հայտարարել, որ «առանց Նիկոլ Հայաստան լինելու է»։