ԳլխավորԼուր

Այսօր հանրահավաք չի լինի. Իշխան Սաղաթելյան

Այսօր «Դիմադրությունը» հանրահավաք չի անելու անձրևի պատճառով։

Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ուղիղ եթերում կոչ արեց բոլոր համակիրներին միանալ վաղվա հանրահավաքին, ժամը 18.00-ին գալ Ֆրանսիայի հրապարակ։

Նա կարևոր է համարել ընդդիմության վաղվա հավաքը մայիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան֊Ալիև հանդիպման համատեքստում։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։