ԳլխավորԼուր

Հայաստանում անցկացվել է սպորտային պարերի միջազգային մրցաշար

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում օրերս կայացել է սպորտային պարերի միջազգային մրցաշար, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Վրաստանի մի շարք մարզադպրոցների շուրջ 310 սաներ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցաշարն անցկացվել է Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանի նախաձեռնությամբ և ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի աջակցությամբ:

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի անդրանիկ մրցաշարին աշխատել են մրցավարներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Հայաստանից:

Երկու օր մրցաշարի մասնակիցներն իրենց ուժերն են չափել տարիքային տարբեր կարգերում: ԵՕՀՊՄ քոլեջի սան Ժաննա Զաքարյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, իսկ Ռուբեն Մարտիրոսյանը՝ 2-րդ:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև անվանի մարզիկներ Վիկ Դարչինյանը և Կարեն Մնացականյանը, ինչպես նաև ՀՀ-ի և ԼՂՀ-ի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։