«Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ավարտին ներկայացրեց վաղվա անելիքները ու բոլորին հրավիրեց ժամը 9.30-ին լինել Ֆրանսիայի հրապարակում։
Նա հայտարարեց, որ փողոցներ չեն շրջափակելու, բայց հատուկ ծրագիր ունեն։
Ինչպես նաև տեղեկացրեց, որ երեկոյան ժամը 19-ին կրկին հանրահավաք կլինի։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։