ԳլխավորԼուր

Բերման են ենթարկվել ադրբեջանցիների այցի դեմ բողոքող ՀՅԴ-ական երիտասարդները

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը ՀՀ ոստիկանության բաժանմունքներում է: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է պաշտպանի գրասենյակը։

«Այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված անձանց հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ժամեր առաջ ՀՅԴ Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ հյուրընկալվել են Եվրանեսթի նիստերին մասնակցելու համար Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորները։

Ոստիկանները ուժի կիրառմամբ ցրեցին ակցիան։

ՀՅԴ ՀԵՄ-ը Facebook-ի էջում տեղեկացնում է, որ բերման են ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից։

***

Ավելի ուշ բերման ենթարկվծներ ազատ են արձակվել։