ԳլխավորԼուր

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն՝ աշակերտների ռազմամարզական ճամբար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների, Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ:

Ողջունելով աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները և լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու, ՀՀ զինված ուժերի սպա դառնալու հեռանկարի մասին:

Պաշտպանության նախարարն աշակերտներին ներկայացրել է զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ընդգծել զինվորական մասնագիտություն ընտրելու առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ էականորեն փոխվում է ապագա սպայի սոցիալական վիճակը, ինչպես նաև լուծվում է բնակարանային ապահովման հարցը:

Սուրեն Պապիկյանը նաև պատասխանել է աշակերտներին ու կուրսանտներին հետաքրքրող հարցերին:

Ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի կողմից համակարգվող երկօրյա ճամբարի շրջանակում աշակերտները ծանոթացել են քարտեզագիտությանը, զենքի գործածման անվտանգության կանոններին, զինված ուժերում կիրառվող անօդաչու թռչող սարքերի առանձին նմուշներին, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության միջոցներին և դրանց կիրառման կարգին։

Ճամբարականների համար նաև կազմակերպվել են մրցումներ՝ ռազմամարզական էստաֆետ մրցաձևից։

«Զառ» ուսումնական կենտրոնի աշակերտների ռազմամարզական ճամբարը«Զառ» ուսումնական կենտրոնի աշակերտների ռազմամարզական ճամբարը«Զառ» ուսումնական կենտրոնի աշակերտների ռազմամարզական ճամբարը«Զառ» ուսումնական կենտրոնի աշակերտների ռազմամարզական ճամբարը Սուրեն Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնի աշակերտների ռազմամարզական ճամբարում