ԳլխավորԼուր

Ինչո՞ւ արշավ, այլ ոչ թե ճամբար. Կարին Տոնոյան

Մեզ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ է «Հայ ասպետը» միայն արշավներ կազմակերպում, և ոչ թե շենքային հարմարավետ ճամբարներ, ֆեյսբուքյան էջում գրել է «Հայ ասպետ» ԿԲՀ-ի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։

Արդեն 17 տարի է՝ ամեն ամառ 100 երեխաների հետ մենք կազմակերպում ենք արշավներ, որոնք նույն վրանային ճամբարներներն են: Ո՞րն է վրանային ճամբարի կամ արշավի առավելությունը շենքային ճամբարից.

1. արշավներում երեխաներ իրենք են վարում իրենց կենցաղը, ճամբարում իրենց սպասարկում են:

2. ապրելով բնության գրկում երեխաները հաղթահարում են տարատեսակ վախերը՝ մթությունից, գետում լողալուց, կենդանիներից, միջատներից, անգամ բույսերից:

3. սովորում են տեղորոշվել, զգալ հողը, ճանաչել բնությունը, սովորել վայրի պայմաններում ինքնուրույն կացարան կառուցել, հայթայթել ջուր ու սնունդ, իրար օգնելով և կիսելով ամեն ինչ՝ դժվարություն, թե հաջողություն:

Մի խոսքով մեր երկարամյա փորձը ցույց է տալիս, որ արշավներում ավելի դժվար է կենցաղավարելն ու կազմակերպելը, բայց ավելի հեշտ է ճիշտ դաստիարակել ու կրթել լավ մարդ, ինքնուրույն մարդ ու հայրենաճանաչ մարդ:

Մնացածը հարցրեք այն հազարավոր երեխաներին, որոնց մենք կրթել ենք արշավներում կամ էլ մեկ անգամ եկեք մեզ հետ արշավ և այլևս հարցեր չեն լինի, կմնա միայն հաջորդի սպասում և անմոռանալի հիշողություն»,-գրել է Կարին Տոնոյանը:

Լուսանկարները՝ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից