ԳլխավորԼուր

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթողները

2023 թվականի «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթող մանկավարժները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հյուրընկալել է 2023 թվականի «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթող մանկավարժներին:

ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող մրցույթի շրջանակում այս տարի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել 12 ծրագիր, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում՝ 1, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 2 ծրագիր:

Միջոցառման շրջանակում «Տարվա լավագույններ 2023» մրցույթի հաղթողները պարգևատրվել են շնորհակալագրերով և դրամական մրցանակներով: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Շնորհակալագրերի են արժանացել նաև գնահատող հանձնաժողովի անդամները:

Նշենք, որ «Տարվա լավագույններ 2023» մրցույթին սահմանված ժամկետում ներկայացվել է 202 հայտ: