ԳլխավորԼուր

Ուսումնական հաստատությունների արձակուրդի օրերին մանկավարժները ամբողջությամբ վարձատրվելու են

Դասարան

Ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար։

Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

«Այսօր հայտարարվեց ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մինչև մարտի 23-ը դադարեցնելու որոշման մասին։ Հայտարարությունից հետո լրատվականները գրեցին, թե այս որոշումը խնդիրների առաջ է կանգնեցրել մանկավարժներին: Նշվում էր, թե «ԿԳՄՍ նախարարությունում քննարկում են մանկավարժների աշխատավարձերից կրճատել ազատ օրերի համար նախատեսված գումարները, քանի որ ըստ էության մանկավարժները չեն աշխատելու»:

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար։

 

Comment here