ԳլխավորՇոուբիզնես

Ամենաբարձր վարձատրվող դերասանները՝ ըստ Forbes-ի

Forbes հանդեսի տվյալներով՝ տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանը «Ժայռ» մականունով Դուեյն Ջոնսոնն է (լուսանկարում), ով հայտնի է «Ֆորսաժ», «Ջումանջի. նոր աստիճան» եւ այլ ֆիլմերից։ Մեկ տարում նա վաստակել է 87.5 մլն դոլար։

Ցանկի երկրորդ հորիզոնականում է Ռայան Ռեյնոլդսը (71.5 մլն), երրորդը Մարկ Ուոլբերգն է (58 մլն)։

Բարձր վարձատրվող դերասանների առաջին տասնյակում են նաեւ Բեն Աֆլեկը (55 մլն), Վին Դիզելը (54 մլն), Ակշայ Կումարը (48.5 մլն),  Լին-Մանուել Միրանդան (45.5 մլն), Ուիլլ Սմիթը (44.5 մլն), Ադամ Սենդլերը (41 մլն) եւ Ջեկի Չանը (40 մլն)։

 

Comment here