Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր՝ հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրացման համատեքստում։ Ռուսական կողմն ընդգծել է ցանկացած քայլերի անթույլատրելիությունը, որոնք կարող են սրել իրավիճակը։
Ադրբեջանի նախագահը նաեւ շնորհավորել է Պուտինին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման առիթով։
Կողմերը վերահաստատել են փոխադարձ տրամադրվածությունը՝ բոլոր բնագավառներում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։