ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրելուն։ Այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։ Խիստ անհանգստություն հայտնեցին շարունակվող էսկալացիայի վերաբերյալ, ընդգծվել է կողմերի կողմից հրադադարի հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդության պատրաստակամությունը», — ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ադրբեջանական զինուժը հրետակոծություն էր սկսել Տավուշի մարզի ուղղությամբ, ինչպես նաեւ պարբերաբար դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։